ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
20.03.2015 | 01:21

...թե Հովիկ Աբրահամյանին շատ քիչ ժամանակ է մնացել պաշտոնավարելու: Վերջինիս լոտերը թուլացել են ոչ միայն թանկագին խնամու հեռացման պատճառով, այլև, որքան էլ պարադոքսալ է` սահմանադրական բարեփոխումների մեկնարկի: Բանն այն է, որ սահմանադրական բարեփոխումները ենթադրելու են նոր խաղ, նոր թիմով, նոր արժեհամակարգով, նոր պայմաններով, ինչն էլ իր հերթին հնաբնակներին խաղից հանելու, «թոշակառու» դարձնելու հեռանկար է հետապնդելու: Որոշ տեղեկություններով` Բաղրամյան 26-ում դեռ չեն շտապում Հովիկին թոշակի ուղարկել. սպասում են` տեսնեն ինչ-որ բան, այնուհանդերձ, կարողանո՞ւմ է Հովիկն անել` տնտեսության գոնե այս վիճակում, եթե ոչ, ամեն բան կջարդեն իր գլխին ու նոր կհանեն: Ասում են` մինչև աշուն:

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ